N զորամասի պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

80de3ee.jpeg

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թ․): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

--00--ԶՀ