Եռամսյա զորահավաքի 31-ամյա մասնակիցը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

1a9110b9902c527cb47f01d551e4745c.jpg

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի, այս մասին գրել է shamshyan.com-ը։  

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանը:  

Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:   Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող է, և նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել են լիճ ու այդ ժամանակ նա հայտնել է, որ ցանկանում է լողալ, նետվել է ջուրը, ու ջրահեղձ եղել:  

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի կայազորի քննչական վարչությունում վարույթ է նախաձեռնվել:

--00--ԶՀ