Սևանա լճում 42-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

download.jpg

Օգոստոսի 7-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել․ տեսադաշտում չի երևում:

Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը: Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում ջրից դուրս է բերել 1980 թ. ծնված քաղաքացի Կ․ Գ․-ի դին:

--00--ԶՀ