Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

1089819.jpg

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Tribune հրատարակության խնդրանքով մեկնաբանելով ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ հարցը, կտրականապես հերքել է Հայաստանի որևէ ներգրավվածություն ՊԱՍՕԿ-ի նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մկրտչյանը նշել է.

«Դա անամոթ սուտ է։

Հայաստանը ԵՐԲԵՔ որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»։

Ավելի վաղ ekathimerini.com-ը գրել է, որ ՊԱՍՕԿ-ի ղեկավար Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, թե փորձ է արվել իր հեռախոսի վրա տեղադրել անօրինական Predator լրտեսող ծրագիրը։ Նշվում է, որ Հունաստանի հետախուզության ղեկավարն իբր պնդել է, թե Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսումն իրականացվել է ուկրաինական և հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։

--00--ԶՀ