Ավտովթար՝ Արարատի մարզում․ 39–ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

f5949abdd2be128d8cf159221d712b6a.jpg

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 15:30–ի սահմաններում 39-ամյա Արկադի Ավետիսյանը իր վարած Nissan Fuga մակնիշի ավտոմեքենայով Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում՝ Դիտակ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել չշահագործվող ջրատարի մեջ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը  քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել  ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

--00--ԶՀ