Արարատի մարզում 07-ը բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռի պատին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

հասարակական

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կոստյա Հ.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Ազատավան գյուղի Աբովյան փողոցի 19 հասցեի դիմաց, բախվել է Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Սահակ Հ.-ին պատկանող՝ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենեային, այնուհետև բախվել նշված հասցեում գործող հացի փռի շինության պատին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով Կոստյա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: