Մեկնարկել է մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

15

Սկսվել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը imdproc.nk.am կայքէջում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Եթե չունեք համապատասխան տեխնիկական միջոց կամ չեք կարողանում ինքնուրույն լրացնել հայտը, կարող եք դիմել համապատասխան դպրոցի օպերատորի օգնությանը»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առցանց ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով: