Միջազգային կառույցները արհեստական չեզոքություն են պահում․ դա հանգեցնում է ուժի կիրառման լեգիտիմացման

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

1057090.jpg

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայության դեմ օգոստոսի սկզբից իրականացվող սադրիչ գործողությունների ու հարձակումների համատեքստում միջազգային կառույցները շարունակում են կեղծ չեզոքություն պահպանել ադրբեջանական ու հայկական կողմերին ուղղված իրենց կոչերում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- նշել է Արցախի պետնախարարը:

--00--ԶՀ