ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքում հայտնաբերել է գերբեռնված 6 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

1089763 (1).jpg

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները օգոստոսի 4-ին և 5-ին՝ 24-ժամյա ռեժիմով, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, երկու օրվա վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 198 տրանսպորտային միջոց։

Օգոստոսի 4-ին կշռվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 109 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 6 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Օգոստոսի 5-ին մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող 89 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ գերբեռնված տրանսպորտային միջոցներ չեն հայտնաբերվել։

--00--ԶՀ