Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելիս թշնամին տարածքը լքելու համար 20 օր ժամանակ կտա

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

a59bb3443353eeaa21b0e4cd8050835f_xl_thumb.thumb_.jpg

Արցախի հանրապետության Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իսկ Հայաստանու՞մ․․ամեն ինչ հանգիստ է։ Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։ Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։

Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»,- գրել է Իշխանյանը։

--00--ԶՀ