Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի, Բերձորի բնակչության հետ քննարկել է առաջիկա տարհանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

167566.jpg

Այսօր՝ օգոստոսի 5-ին, նախարար Հայկ Խանումյանը քաղաքացիական պաշտպանության պլանի համաձայն՝ Քաշաթաղի շրջանի իշխանության ներկայացուցիչների և տեղի բնակչության հետ քննարկել է առաջիկա տարհանման հարցերը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարարությունից։  

ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը` համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանի։

--00--ԶՀ