Մինչև օգոստոսի 25-ը Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակչությունը պետք է դուրս գա. գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

Մինչեւ օգոստոսի 25-ն Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակչությունը պետք է դուրս գա բնակավայրերից։ Այս մասին 24News-ին ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Գյուղապետը նշեց, որ օգոստոսի 3-ին հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. «Հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ, ասել է, որ էս ա վիճակը»։

Հարցին, թե բնակչությունն ինչ է անելու, Չավուշյանը պատասխանեց. «Բնակչությունն ի՞նչ պետք է անի, դուրս է գալու։ Եթե բնակչության կողքին պետություն չկա, զորք չկա, ի՞նչ անի», - նշեց Անդրանիկ Չավուշյանը։

Սերգեյ Առաքելյան