Իշխանության համար ավելի կարևոր են ցուցարարներին ծեծող ոստիկանները, քան զինվորները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

image_750x_62ed0f06d0fff (1).jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«1) Հայոց բանակը մշտապես ապահովել է բոլորիս անվտանգությունը: Այս պայմաններում ևս պետք է ասենք. Հավերժ փառք Հայ զինվորին:

2) Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պարտավորությունները ադրբեջանի կողմից պերմանենտ խախտելու պայմաններում, եթե Զինված ուժերի զինվորներ եղել են Արցախում, ինչի են դուրս բերվում:

3) Թիվ մեկ մեղավորը ու թիվ մեկ պատասխանատուն օրվա իշխանություն է, իսկ ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը միջազգային հանցանքների շարք է կուտակել: Հետաքրքիր է Դատախազությունը նույնիսկ հայտարարությամբ հանդես չի գալիս»:

--00--ԶՀ