Քաշաթաղում ժայռի բեկորն ընկել է ադրբեջանցի զինվորների վրա․ նրանցից մեկը մահացել է, մեկը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

download (1).jpg

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Արցախի Քաշաթաղի շրջանում՝ դժվարանցանելի տեղանքում, ժայռի բեկորն ընկել է ադրբեջանցի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Միջադեպի հետեւանքով Ս. Խուդիեւը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Տ. Ալիեւի վիճակը գնահատվում է ծանր։

--00--ԶՀ