Քաջարանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նոր դաշինք է ձևավորվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունները «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին հուշագիր են ստորագրել։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը տեղեկացրել է, որ այդ նախընտրական դաշինքը մասնակցելու է Քաջարանի ավագանու սեպտեմբերի 25-ի ընտրություններին:

Հաստատվել է դաշինքի միասնական նախընտրական ցուցակը՝ բաղկացած 43 թեկնածուներից: Իսկ դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածուն Քաջարանի գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է:

--00—ԼՄ