Արագածոտնում «Գնթունիկ»-ի հաշվապահի Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ նա և հացթուխը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

d643dc2eae21e0d5c3931164ffd21ac3.jpg

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ, 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ԱԻն ՓԾ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։

 

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր