ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

Papikyan-Hsanov.jpg

2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը, գրում է 168.am-ը։

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ անցած տարեվերջին հյուրընկալել էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին:

Պաշտպանական գերատեսչության գործող ղեկավար Սուրեն Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2021թ. նոյեմբերի 15-ին:

Ըստ այդմ՝ կայքը ՊՆ-ից փորձել է ճշտել՝ արդյոք Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև հաստատվե՞լ է ուղիղ կապ այս ընթացքում, եթե՝ այո, քանի՞ անգամ, և այսօր այն գոյություն ունի՞։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացրել է.

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում»:

--00--ԶՀ