Արցախում հոսանքահարված և կլինիկական մահ տարած տղամարդը գիտակցության է եկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ։ Բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։

Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

--00--ՏՏ