Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

տարածաշրջան

Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։

Շամխորի շրջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)՝ ադրբեջանական բանակի զինծառայող Փյունխան Աղամիրովի հրազենային վիրավորումից մահանալու փաստի առթիվ», - ասվում տեղեկության մեջ։

Ըստ նախնական տեղեկության' ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։

--00--ՏՏ