ՌԴ-ն Փաշինյանից խաղաղապահների մասով ոչ մի առաջարկ չի ստացել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Լավրով Երևան Արևմուտք

Ռուսաստանը չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության մասով ոչ մի առաջարկ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինձ դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ ՌԴ-ն խաղաղապահների մասով Փաշինյանից ոչ մի առաջարկ չի ստացել, դրա համար չեմ կարող գուշակություններով զբաղվել:

Կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավունք ունի հավելյալ նախաձեռնություններով հանդես գալ», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ կառավարության՝ օգոստոսի 4-ի նիստի ժամանակ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը ԼՂ-ում և նշել․ «Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե՝ ոչ, ուրեմն անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն՝ միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։ 

 

ՀՀ վարչապետը կառավարության նիստին առաջարկել էր նաև եռակողմ ֆորմատով պլան, որը ենթադրում է Կոռնիձոր-Տեղ-Մ13 ճանապարհի կառուցումից հետո ռուս խաղաղապահների վերատեղաբաշխում։

«Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի առաջարկություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։ Չնայած պետք է ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ13 մայրութղու կառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն»,-ասել էր նա։

--00—ԼՄ