Մակրոնը զանգահարել է Ալիևին․ վերջինս նշել է, թե իբր հայկական կողմն է վերջին սադրանքը նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված լարվածության մասով՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակականությունը։

Մակրոնը նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, ապա հավելել, որ կարևոր է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։

Իր հերթին Ալիևն ընդգծել է, թե իբր Հայաստանի կողմից է հերթական ռազմական սադրանքն իրականացվել, ապա նաև հավելել, որ հայկական ԶՈՒ-ն իբրև թե շարունակում է գոյություն ունենալ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում», ուստի պետք է հեռանա։

Ալիևը նաև տեղեկացրել է, թե իբրև ՌԴ ՊՆ-ի հետ եռակողմ հայտարարության դրույթների համաձայն ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում որոշվել է Լաչինի միջանցք տանող նոր այլընտրանքային ճանապարհի երթուղին և այդ ճանապարհի կառուցումը Ադրբեջանի կողմից մոտ է ավարտին։

--00—ԼՄ