Գիշերը որոշ ուղղություններում Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը․ ԱՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

սահման

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Հայկական կողմից կորուստներ չկան, գրում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը՝ ծայրահեղ ծանր՝ դրական որոշակի դինամիկայով։                                       

Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։      

--00—ԼՄ