Ձորաղբյուրում «Mitsubishi Airtrek»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

1

Օգոստոսի 4-ին՝ ժամը 23։30-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի «Զոնտիկներ» կոչվող տարածքից դեպի ամառանոցներ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Լիա» խանութի մոտակայքում, «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել արգելափակումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

--00—ԼՄ