Առաջնագծում գտնվող զինվորի համար ծանր է գիտակցել, որ թիկունքում պետություն չկա

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍ, 24News 

Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, ովքեր հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։

Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար՝ գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու միևնույն ժամանակ ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։

Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։

Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։

Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին»: