Ոստիկանները կալանավորել են զանգվածային անկարգություններին մասնակցության համար մեղադրվող անձի

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News
 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հուլիսի 29-ին հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 34-ամյա մի բնակչի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զանգվածային անկարգություններին մասնակցության մեղադրանքով։

«Խափանման միջոցը` կալանք:

Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

--00--ԶՀ