Շարլ Միշելը ԼՂ հարցով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ակտիվ քննարկումների մեջ է

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

pashinyan-aliev-mishel.jpg

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սերտ շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացման կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Euronews-ը, Միշելն արդեն զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ մոտ ժամանակներս կզրուցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- հավելել է պաշտոնյան:

--00--ԶՀ