Ռեգիոնում բոլորը մեծ պատերազմի են պատրաստվում. ՀՀ-ն կանգնելու է փաստի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

«Տարածաշրջանը մեծ հաշվով գնում է պատերազմի, բոլորը պատրաստվում են մեծ պատերազմի, բոլորն իրենց հաշվարկներն են անում։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ վաղ թե ուշ տնտեսական պատժամիջոցներից հետո, միմյանց մաշեցնելու և ռեսուրսը սպառելու համար, ինչ որ պատերազմական գործողություններ պետք է լինեն, և Հայաստանն այդ առումով կանգնելու է փաստի առաջ, սա՛ է կարևորը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։  

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի իշխանությունները փորձում են խաղաղության պատրանքով ապրել, ասելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հարձակվի։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։