ՇՄՆ-ն ներկայացրել է Սևանում գործող հանրային լողափերի անվճար ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

297579371_365542702433772_555903433181899446_n.thumb_.jpg

Ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները

Վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքից

Իրականացվում է պատշաճ աղբահանություն

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Ցնցուղարաններ

Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00--ԶՀ