Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan Tida-ն, վերջինս բախվել է այլ Mercedes-ի և վերամբարձ կռունկի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

վթար

Օգոստոսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմանում Արցախի փողոցում բախվել են Mercedes և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։  

Ըստ աղբյուրի՝ Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին և որպես վերամբարձ կռունկ օգտագործվող ГАЗель-ին։

Այս պահին բժիշկների շտապօգնության խումբը օգնություն է ցուցաբերում 2 քաղաքացու։ Շտապօգնության ավտոմեքենան այդ պահին այդտեղով անցնելիս է եղել, ու, նկատելով վթարը, անմիջապես մոտեցել են վիրավորներին ու սկսել օգնություն ցուցաբերել։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։  Վթարի փաստով Ժ․ Մարգարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և բժշկական օգնություն ստացածների ինքնությունը։  

--00—ԼՄ

Տեսանյութեր