Սերտ շփումները թույլ կտան պարզաբանել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների աշխատանքի մասին Երևանի հարցերը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

ps.thumb_.jpg

Տարբեր մակարդակներում ՌԴ-ի եւ Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երեւանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին:

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Կարևոր է կատարել բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք ունենք տարբեր մակարդակներում հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են», - ասել է Պեսկովը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության շրջանում մի շարք հարցեր են առաջացնում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ:

--00--ԶՀ