Արարատում Nissan-ը կողաշրջվել է․ անչափահաս վարորդն ու 3 հասակակիցները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

c7e57afce73d40d07f612f237aab9fb1.jpg

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 13։45-ի սահմաններում Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի օղակաձև խաչմերուկից դեպի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 անչափահասներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։  Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում վարույթ  է նախաձեռնվել։  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդն ու վիրավորները անչափահաս տղաներ են։  

--00--ԶՀ