Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

1089650.jpg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՍԱՏՄ-ից, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող, փոխադրամիջոցներով:

Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

--00--ԶՀ