Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

տարածաշրջան

Արցախում տիրող լարվածությունը և ռազմական գործողությունները դուրս չեն մնացել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից։ Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները լուսաբանելիս թուրքական լրատվամիջոցները ցուցաբերել են խիստ կողմնակալ և առավելապես քարոզչական մոտեցումներ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքալեզու մեդիադաշտի հրապարակումներն աչքի են ընկնում բովանդակային հետևյալ հատկանիշներով.

1․ Ադրբեջանական կողմի հայտարարությունների տարածում՝ ադրբեջանական կողմի եզրաբանության կիրառմամբ։

2. Ռուսական կողմի հայտարարության տարածում, բայց հակառուսական որոշակի երանգավորմամբ։

3․ Առաջատար լրատվամիջոցների և սոցցանցային հարթակներում և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողության մասին տեսանյութերի տարածում՝ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների դերի շեշտադրմամբ:

4․ Միջազգային BBC-ի և DW-ի լրատվականների թուրքական ծառայությունները թեմային ավելի ընդգրկուն են անդրադարձել՝ ներառելով, ադրբեջանական, հայկական կողմերի հայտարարությունները և միջազգային հանրության արձագանքները։ Բայց դրանցում թե՛ ծավալային, թե՛ բովանդակային և թե՛ շեշտադրումների առումով առավելությունը տրվել է ադրբեջանական կողմի հայտարարություններին։  Կիրառվել է նաև ադրբեջանական քարոզչական տերմինաբանությունը։

--00--ՏՏ