Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպառնալիք պարունակող հաղորդագրություններ են ուղարկում արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ահ աած.

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «չտրվել կեղծ լուրերին»։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։

ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: 

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների, և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ