Արցախում վիրավորում ստացած զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

հասարակական

Երեկ Արցախում վիրավորում ստացած զինծառայողների մի մասը տեղափոխվել է Երևան։ Այս մասին 24News-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Առավոտյան Արցախի ՊԲ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է: 

Վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

--00--ՏՏ