Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

15

Օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Վրեժ Մ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Թ․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Վրեժ Մ․-ն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Աշտարակի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Աշտարակի հվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

նկար

--00—ԼՄ