ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

քաղաքական

ՀԱՊԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման և զինված բախման առնչությամբ, որը հանգեցրել է զոհերի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարեկ բացառապես դիվանագիտական ճանապարհով։

--00--ՏՏ