Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահների մանդատը միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ օգոստոսի 4-ի նիտի ժամանակ անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին՝ նկատելով, որ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում հայ հանրության շրջանում։

«Բազմից եմ ասել, որ ռուս խաղաղապահների ներկայաությունը առանցքային գործոն են Արցախի անվտանգության համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ-ի ջանքերը տարածաշրջանում կայունության ապահովման հարցում»,-ասել է նա, ապա թվարկել 2020-ի պատերազմից հետո Արցախում տեղի ունեցող հարձակումները՝ դրանք համարելով անընդունելի։

Վարչապետը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը։

«Մենք ակնկալում ենք, որ շփման գծի ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորաժմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։

Վերադառնալով ՌԴ խաղաղապահների մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար է այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե՝ ոչ, ուրեմն անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն՝ միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Չեմ ուզում շատ մանրամասնել բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»,-ասել է նա։

--00—ԼՄ