ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լեռնայինը Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններով

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍ, 24News
 

USA STATE DEPARTMENT KARABAKH

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներով ուղեկցված ռազմական գործողություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:

«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար: Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում: