Լաչինն են գրավում, Սյունիքում պատերազմ են հասունացնում. թիրախում նաև Իրանն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Ադրբեջանն ուժով ուզում է տիրանալ Լաչինի միջանցքին ու կտրել ՀՀ-ի ցամաքային կապը Արցախի հետ։ Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ փուլով Բաքուն անպայման փորձելու է տիրանալ դեպի Մարտակերտ գնացող ճանապարհի մի հատվածին, որովհետև իրենք փաստացի խնդիրների առաջ են կանգնում Գանձակից դեպի Քարվաճառ թունելը կառուցելուց։

«Այս ամենը պետք է դիտարկել նաև ՀՀ-ի հետ հակամարտության համատեքստում, և Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ստանա Մեղրին։ Այս կրակոցները, առավել ևս, որ ադրբեջանական հրետանին կրակել է նաև ռուս խաղաղապահների դեմ, պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում, Սյունիքում պատերազմ են հրահրում՝ ներքաշելով նաև Իրանին»,-ասել է մեդիափորձագետը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։