ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը «Թվիթերի» իր էջում գրառում է արել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և սահմանային լարվածության վերաբերյալ։
«Զեկույցներն իսկապես մտահոգիչ են։ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի կայունությանը և բարգավաճմանը, որը Դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է»,-նշված է գրառման մեջ։
--00—ԼՄ