Փելոսին իջել է Թայվան ժամանած ինքնաթիռից

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

1089507.jpg

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին իջել է Թայվանի Թայբեյի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Reuters գործակալության տեսահեռարձակումից։

Կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքական գործիչը իր պատվիրակության ուղեկցությամբ բաց վարդագույն կոստյում հագած, իջնում ինքնաթիռից։ Փելոսին ողջունել է իրեն դիմավորող պատվիրակությանը և լուսանկարվել է նրանց հետ։

Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն է 1997 թ. ի վեր։ Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը կայանա, այն անհետևանք չի մնա, Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի։

--00--ԶՀ