ՖԻԴԵ-ն հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

հասարակական

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների շարքում են` Գաբրիել Սարգսյանը (40-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (82-րդ տեղ) և Շանթ Սարգսյանը (90-րդ տեղ):

Դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է: ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը 6-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 30-րդն է, Աննա Սարգսյանը`74-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 95-րդը:

--00--ՏՏ