Թուրքիայում հայտարարել են, որ Բաքվի հետ համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Turkey-Azerbaijan-Gaz

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ TANAP անդրազգային գազամուղը Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանք է: Այս մասին A Haber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո արևմտյան գրեթե բոլոր երկրները պատժամիջոցների հսկայական ցանկ են կիրառում Ռուսաստանի դեմ: Ի թիվս այլ ոլորտների, եվրոպական երկրները փորձում են ռուսական էներգակիրներին այլընտրանք գտնել: