Աշխարհում կապիկի ծաղիկով վարակման 18 000 դեպք է գրանցվել. ովքե՞ր են ռիսկային գոտում․ ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Կապիկի ծաղիկ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք, փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:

Ըստ պաշտոնյայի՝ դեպքերի 70 %-ը գրանցվել է Եվրոպայում, 25 %-ը՝ ամերիկյան աշխարհամասում:

--00—ԼՄ

Տեսանյութեր