ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

պն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ Զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի ուղղությամբ:

--00--ԱՀ