Եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզայից, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

 

պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզայից, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի: 

«Հուսով եմ, որ Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Պեսկովը և հույս հայտնել, որ Ֆինլանդիայում ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի: 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Եվրոպայից կոչեր են հնչում, թե պատժամիջոցների շրջանակում դադարեցվելու է ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման գործընթացը։ ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական կասեցման դեպքեր են եղել Ռուսաստանում գտնվող Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հիմնարկներում։

--00—ԼՄ