Գործող խունտային 10 օրում կարելի է հեռացնել. Աբրահամ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Դատական պրոցեսները կապ ունեն ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ավետիք Չալաբյանի դատական պրոցեսին, ասաց քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի խոսքով՝ բոլոր ալյախոհական, ազգային գիծ ունեցող մարդկանց նկատմամբ հստակ ձեռագիր է գործել և այսօր էլ շարունակում են վարել նույն քաղաքականությունը։

«Ավետիք Չալաբյանը ևս այդ վարած քաղաքականության զոհն է։ Այսօրվա դատական համարգը ծայրից ծայր հնազանդվում է գործող իշխանությանը»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ եթե Չալաբյանի գործն այսօր ուղարկեն Դատախազություն, ապա Դատախազության համար շատ դժվար է լինելու նոր գործ «կարել» նրա վրա։

Աբրահամ Գասպարյանը խոսելով ընդդիմության հավաքների մասին՝ նշեց, որ ամառվա այս սեզոնին ճիշտ չէ հավաքներ կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ