Հայաստանում ամբողջական պատվաստվել է 1 մլն 17 հազար 950 քաղաքացի, խթանիչ դեղաչափ է ստացել 62007-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

նկար

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:

Նշվում է, որ մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի: Նրանցից առաջին դեղաչափն ստացել է 1 միլիոն 141 հազար 151-ը, ամբողջական պատվաստվել է 1 միլիոն 017 հազար 950-ը, իսկ խթանիչ (բուստեր) դեղաչափն ստացել է 62007 քաղաքացի:

--00—ԼՄ

Տեսանյութեր