Հայ քաղաքական միտքը շակալների տրամաբանությամբ է գործում, տեր է փնտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հայ քաղաքական միտքը շակալների տրամաբանությամբ է գործում, տեր է փնտրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ` ներկայումս մեր թիվ մեկ խնդիրն այն է, որ չունենք ռազմավարություն և չենք հասկանում մեր առաքելությունն ու նպատակը։ Ըստ նրա, հենց սրա պատճառով է, որ մշտապես շարժվում ենք ուրիշների օրակարգով և նույնիսկ Հայաստանի սահմանների ու գոյության հարցերը ուրիշ տեղերում են որոշվում։

Մանրամասները՝ տեսանյութում։